Armversion.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2014» 59-րդ մրցույթը տեղի է ունենալու մայիսին՝ Կոպենհագենում։

Արամ MP3-ին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») երգով, որն, ինչպես սպասվում էր, միանշանակ չընդունվեց։ Երգի հետ կապված հակասական կարծիքներ կան, թե ավելի աշխույժ երգ պետք էր ընտրել, մրցութային չէ, կամ ընդհակառակը՝ հիթային երգ է։

Իր կարծիքն ունի նաև դերասան Սերգեյ Դանիելյանը, որն այն կիսեց «Հայկական Վարկած»-ի հետ. «Երգը լավն է, սովորական չէ, այդ իսկ պատճառով քննարկման առարկա է դարձել: Տեսահոլովակը շատ ճաշակով է։ Ինչ վերաբերվում է մրցույթին, ապա միևնույնն է՝ առաջին տեղ չի բռնելու հայտնի պատճառներով: Թող գոնե օրիգինալ լինի։ Կարծում եմ, որ հաղթում են ոչ լավ երգով. այլ գործոններ կան: Թեկուզ հաղթենք, խայտառակ կլինենք աշխարհով մեկ, եթե մյուս մրցույթն այստեղ լինի»:

Դերասանը համաձայն է այն կարծիքի հետ, որ կարևորը հաղթանակը չէ, այլ լավագույն կերպով ներկայանալը. «Այո, կարևորը լավ ներկայանալն է: Սա սպորտ չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել