Ինձ թվում է՝ Պուտինը ոչ միայն իր նախորդներիի` Ելցինի, խորհրդային իշխանությունների սխալներն է ուղղում կամ ուզում ուղղել.... Չեմ զարմանա, եթե ամենավերջում հերթը հասնի Ռոմանովների գործած սխալներին` մասնավորապես` Ալեքսանդր Երկրորդի, ով Նոր Ռուսաստանը, այսինքն ներկայիս Ալյասկան, «ջրի գնով» վաճառեց ԱՄՆ-ին: Մի տեսակ այնպիսի տպավորություն է, ոնց որ Պուտինը լինի ռուսական գեներալ Ֆրանկո: Մնում է միայն տեսնել, թե վերջում, ամենավերջում նա կվերականգնի՞ միապետությունը Ռուսաստանում, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով և ո՞ր դինաստիան կգա իշխանության գլուխ: Ամեն դեպքում ասում են՝ Ռոմանովների հետ վերջինս բավականին ջերմ ու բարեկամական հարաբերությունների մեջ է, հատկապես Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովայի, որ վերջին ցարի եղբոր ծոռնուհին է, ու տիտղոսակիր Ռուսական կայսրուհի է նկատվում: Ի դեպ, Մեծ իշխանուհին այցելել է նաև Հայաստան՝ անցյալ կամ նախանցյալ տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել