Հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Ընդ որում, այդ նշանակումով Քուշկյանը դարձավ նաև նախկին կուսակցական: Պարզ ասեմ՝ Հարություն Քուշկյանը ԼՂՀ առողջապահության նախարար նշանակվելուց առաջ դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Վերջերս ԲՀԿ-ի կվազի ընդդիմադիր կեցվածքի ֆոնին Քուշկյանի նման առանցքային դեմքի՝ կուսակցությունից հեռանալը առավել քան խորհրդանշական է: Սա կնշանակի, որ Քուշկյանի նման շատերը կցանկանան արժանապատվորեն ցույց տալ, որ իրենք իրականում իշխանություն են և դուրս գան ԲՀԿ-ից, քան թաքուն վայրերում խմեն իշխանության կենացը, բայց հանրության առջև ցույց տան, թե իբր ընդդիմադիր են: 
Այս կապակցությամբ բավականին հետաքրքիր հայտարարություն է արել Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն այսօր իշխանության մաս չէ, և բնականաբար Հարություն Քուշկյանը դադարեցրել է իր կուսակցական լիազորությունները: Բայց աստեղից էլ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ պարոն Քուշկյանը դա չէր անում մինչև այս պահը:

Հ.Գ. Զարգացնելով տիկին Զոհրաբյանի միտքը ̀պարզապես մնում է խորհուրդ տալ ԲՀԿ-ին՝ շտապե՛ք հայտարարել ամբողջ ճշմարտությունը իշխանություն լինելու մասին, այլապես ԲՀԿ-ում շուտով մարդ չի մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել