Ինչպե՞ս են որոշ բլոգերներ շատ այցելուներ ստանում: Բլոգերները բնականաբար հետևում են նորություններին: Նաև Google-ի որոնողական համակարգում շատ փնտրված բառերին: Հետևելով ամենաշատ որոնված բառերին, մի այնպիսի գրառում են կատարում, որ Google-ի որոնողական համակարգում ամենաշատշատ փնտրված բառերից մեկը լինի իրենց նյութի մեջ: Բերեմ մի քանի օրինակ` մի քանի ամիսներ առաջ Google-ի որոնողական համակարգում շատ էին փնտրում Անժելա Սարգսյանի մասին, այդ իսկ պատճառով բլոգերները կամ կայքերի ադմինիստրատրներ տեղադրում էին Անժելա Սարգսյանից երկու երեք նկար և մի փոքրիկ նյութ գրելով այցելությունը իրենց բլոգ կամ կայք շատացնում էին: Նույն կերպ կարելի է խոսել Անի Երանյանի համար :))

Իսկ հիմա Ուիթնի Հյուսթոնն է օգնում բլոգերներին այդ հարցով_)) <<...Կարող եմ սա անվանել մի փոքրիկ խորամանկություն կամ հնարք >>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել