ՄԵԾ ՊԱՀՔԻ ընթացքում և ընդհանրապես պետք է հեռու մնալ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ՝ մոլախաղերի զանազան տեսակներից, որոնք մարդուն կամազուրկ են դարձնում, անօգնական, կտրում նրան ընտանիքից և մտերիմներից, երբ միտքդ միայն մեկ բանի մասին է մտածում՝ որտեղի՞ց գտնել գումար իբր «շահելու» համար: Շատերը ստիպված ստում են, հազար ու մի պատճառաբանություն գտնում գումար հայթայթելու համար, երբեմն տանից կամ հարազատներից անգամ գողություն կատարում, չեն կանգնում որևէ խոչընդոտի առաջ, քանզի սատանան շշնջում է այդպիսինների ականջին. «Գումար գտիր, այսօր քո օրն է, անպայման շահելու ես»: Խաղամոլությունը տարիք չի հարցնում, այն պարզապես ագահորեն կլանում է իր թակարդն ընկածին: Ցավոք, այս ախտով են տառապում բազում երիտասարդներ և ոչ միայն, որոնք բոլորիս ուշադրության և խնամքի կարիքն ունեն: Ուստի, սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք Ձեր զավակների հանդեպ, մի՛ թողեք, որ խաղամոլության մոլուցքը կործանի նրանց: Իսկ ապաշխարության և ինքնաքննության այս օրերին մեր աղոթքների մեջ անպայման հիշենք այդպիսի մարդկանց, որպեսզի Աստված իր ամենակարող զորությամբ նրանց զորացնի կամքի և հույսի մեջ, պարուրի սիրով և ջերմությամբ՝ նրանց դնելով ճիշտ ուղու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել