10.000.000 հայ համայնք ունեցող ազգը իրարից տեղյակ չլինելու իրավունք չունի: Սփյուռքում ապրող և ցեղասպանության վտանգը երակներում հոսող հայը պարտավոր է համախմբվել ու միասնական լինել: Այն ազգը, որը շրջափակված է թշնամիներով, այն ազգը, որը դեռ սառը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, այն ազգը, որը դեռ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում շատ անելիքներ ունի, պարզապես պարտավոր է համախմբվել ու միասնական պայքարել իր թշնամիների դեմ: Միշտ էլ պատերազմները պարտադրվելու են մեզ, միշտ էլ կանգնած ենք լինելու մեկ այլ հզոր երկրի կողմից կրկին ցեղասպանվելու վտանգի առաջ, քանի դեռ մենք ամեն մեկս մեր խնդիրների ու մեր անհատական հաջողությունների հետևից ենք ընկած:
Պետք է դատապարտվի ՀՀ-ում ապրող այն հայ մարդը, որը ՀՀ-ում տիրող անվստահության մթնոլորտի նպաստողն է, ու պետք է դատապարտվի դրսում ապրող այն հայ մարդը, որի համար հայրենիքը միայն սոսկ գերեզմանոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել