Karabakh-open-info-ն գրում է.

Մարտի 1-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի տարածքում շնագայլերի հարձակման հետեւանքով տուժել են նույն քաղաքի եւ շրջանի Գիշի համայնքի բնակիչներ` Անդրեյ Աղաջանյանը, Մելանյա Ոսկանյանը, Արտակ Ջամալյանը, Ռիտա Ղահրամանյանը, Մարիամ Շահնազարյանը, ովքեր տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում։ Այս մասին Karabakh-open.info-ին տեղեկացրել են ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օրը արդեն 15:40-ի սահմաններում Մարտունու տարածքում շնագայլի հարձակման հետեւանքով տուժել է նաեւ նույն քաղաքի բնակիչ` 1937թ. ծնված Ժենյա Մանասյանը, ով նույնպես տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում։

Շնագայլի հարձակում է նույն օրն արձանագրվել նաեւ ժամը 20:30-ի սահմաններում. Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասի տարածքում շնագայլի հարձակման հետեւանքով տուժել է նույն քաղաքի բնակիչ` 2002 թ. ծնված Էդվարդ Սարգսյանը:

Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրել է Մարտունու շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածները գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Բժշկի գնահատմամբ՝ նրանց վիճակը բավարար է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել