Մի ծեր կին մահացավ և նրան հրեշտակները տարան Դատաստանի Ատյան, ուր քննելով նրա գործերը, Դատավորը չգտավ գեթ մեկ բարեգործության օրինակ, բացի այն բանից, որ նա մի անգամ մի գազար էր տվել սովալլուկ մուրացիկին: Երևի մեծ էր այդ միակ բարեգործության ուժը. այն այդ կնոջը դրախտ էր բերել: Գազարը բերեցին ատյան և տվեցին այն կնոջը: Հենց նա բռնեցայն, գազարը սկսեց աճել և ասես անտեսանելի թելով կախված՝ բարձրացրեց կնոջը դեպի յոթերորդ երկինք: Հանկարծ հայտնվեց մուրացիկը: Նա բռնեց կնոջ զգեստի փեշից և նրա հետ բարձրացավ, երրորդ մարդը բռնեց մուրացիկի ոտքից և նույնպես մնաց կախված: Շուտով բազմաթիվ մարդիկ կախվեցին գազարից: Եվ տարօրինակ էր թվում այն, որ այդ կինը չէր զգում իրենից կախված մարդկանց ծանրությունը: Նրանք ավելի ու ավելի էին բարձրանում, մինչև հասան դրախտի դարպասներին: Այդ ժամանակ կինը նայեց ներքև, որպեսզի վերջին անգամ տեսնի երկիրը և տեսավ մարդկային այդ «գնացքն» իր հետևում: Կինը վրդովեց: Նա զայրացկոտ թափահարեց ձեռքը և ճչաց.- Թողեք, թողեք, սա իմ գազարն է: Այդ շարժումն անելով՝ նա ստիպված էր բաց թողնել գազարը և ողջ «գնացքը» ցած ընկավ նրա հետ: Աշխարհում միայն մի բան է չարիք ծնում. «Սա պատկանում է ինձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել