Մի քանի րոպե առաջ մոտ քսան տարեկան տղաներ սալյուտ բաց թողեցին: Աղմուկը շատ մեծ էր ու անսպասելի, երեխաս քնից վեր թռավ վախեցած, ու էդպես հաստատ շատ բնակիչներ: Անմիջապես զայրացած հիշեցի ոստիկանության հայտարարությունը հրավառության ժամի մասին, ու չէի հասցրել հասնել պատուհանին, երբ ոստիկաններն արդեն այս տղաների գլխին էին, էս էլ ֆոտոն / որակը լավը չի/: Հիմա վիզներն էնպես են ծռել, իսկ մի քանի րոպե առաջ թքած ունեին ամեն ինչի վրա, ու, կներեք, բայց մենակ "բեզպռիդել" բառնա գալիս մտքիս: Գործը տուգանքով ավարտվեց ու երկար բացատրական աշխատանքով: Բայց լավա, համոզված եմ հաջորդ անգամ գոնե էդ խմբի տղաները մի պահ կմտածեն...Դեռ հույս ունեմ, որ էսպես մանր քայլերով կարելիա շտկել :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել