Էսօր տուն գալուց երթուղայինի մեջ դիմացս զինվոր էր նստած` ձեռքը մեեծ ռյուկզակ ու զգացվում էր, որ լավ հոգնած ա. նստելուց մի հինգ րոպե հետո չդիմացավ, գլուխը դրեց իրա կողքի ձողին ու աչքերը փակեց. հետո զգաց, որ անհարմար ա, բուշլատի օձիքը` վարատնիկն էլի, բարձրացրեց, գլուխը հարմարացրեց դրա մեջ ու տենց հենվեց ձողին. որ ամոթ չլիներ` կնկարեի, շատ սիրուն ու բարի էր մի տեսակ )):  Մի երկու րոպե էլ աչքերը փակեց, հետո կանգառում կանգնեցինք, մի կին բարձրացավ, հենց աչքերը բացեց ու տեսավ կնոջը, իր ա էդ մեեեծ ռյուկզակը քցեց ուսին ու վեր կացավ` տեղը կինը նստեց. մինչև ուզում էի ասեի` պայուսակը պահեի գոնե, մի տատիկ էլ եկավ, ես էլ վեր կացա. ու տենց երեք կանգառ գնացինք. զինվորը ոտի վրա քնում էր համարյա. ես էլ մտածում էի՝ լավ, տենաս էս կողքի նստարաններին նստած 4 տղերքից գոնե մեկը կֆայմի զինվորին ասի`պայուսակդ գոնե ստեղ դիր, տեսնում ենք հոգնած ես, դե վեր կենալ տեղ տալու մասին` սուս եմ մնում, եսիմ է, կամ սխալ ա իրոք մի բան, կամ եղած ճիշտը ես տենց էլ չեմ հասկանա/ընդունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել