Love coupleԻսկ դու կհամարձակվե՞ս ասել, որ ձեր հարաբերություններում երբեք կռիվ հասկացությունը չի եղել, եթե կասես ուրեմն դու ամենամեծ ստախոսնես)) չկա այնպիսի զույգ ով լիակատար համերաշխ կյանքով է ապրում, ավելին ասեմ կան զույգեր որոնք հինգ րոպեն լռանալուն պես կռիվ, խանդ և այլ տեսարաններ են սարքում, և իրո՛ք, նրանք այդպես են իրենց սերը արտահայտում:
Եթե դուք երկար ժամանակ չեք կռվել, ուրեմն շտապեմ ձեզ վախեցնել, մի բան այն չէ...

Ես այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցի ուսումնասիրել  խենթի պես սիրահարված 4 զույգի և բոլորի մոտ գրեթե նույն խնդիրները՝ խանդ, անվստահություն, զայրույթ, կամ կողմնակի անձի միջամտություններ, որոնք հիմնականում աղջիկներին էին զայրացնում և արդյունքում վիճաբանություններ ու էլի աղջիկները մեղավորի կերպարում, բոլորի մոտ նույն կռվի պատճառները ու ես այս ամենը անընդհատ տեսնելով հասկացա, որ սա շատ նորմալ երևույթ է, և եթե կռվում եք, կամ զայրանում ձեր սիրելիի վրա մի մոռացեք, որ երբեք ուշ չէ ներողություն խնդրելու կամ էլ նստել և հանգիստ զրուցելու համար:

Շատ հաճախ կռվի միջոցով եք հասկանում թե ինչքան եք իրար սիրում և գնահատում, և դա հենց այն բանալին է, որ բացում է նոր դռներ այդ զույգի համար, օգնում նրանց գտնել նոր հետաքրքիր  կյանքի սենյակներ և ինչու ո՛չ, նորովի ճանաչել միմյանց, հիշե՛ք, նունիսկ դուք... ինքներդ ձեզ լիարժեք չեք ճանաչում, իսկ ձեր կողակիցը հենց այն մարդն է ով կօգնի ձեզ նոր բաներ հայտնաբերել ձեր մեջ.. Մի վախեցեք.. կռիվը դա սիրո անբաժան մասն է, այն միշտ ուղեկցելու է ձեզ :) Դե ինչ՝ զանգի նրան, գրի, գրկիր, ինչու ոչ համբուրի ու չմոռանաս ներողություն խնդրել ու վստահ եղիր նույնը դու կլսես նրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել