Սիրում եմ քեզ իմ երազներում:

Երբ տիրում է քար լռություն և ոչ մեկ ու ոչինչ չի խանգարում մեր անդորրը,

Երբ ես, դու ու լուսինը բանավեճ ենք ունենում այնքաաաան քաղցր ու անուշ, որ աստղերն են մեզ նախանձում:

Սիրում եմ քեզ իմ երազներում:

Երբ դու հավատում ես ինքդ քեզ,
Երբ դու դերասան չես այլ բեմադրիչ,
Երբ քեզ գրկելիս քո թափանցիկ ներքին լույսն եմ տեսնում,
Երբ վախից աչքերդ չես թաքցնում ու ինձ վախ ներշնչում,

Սիրում եմ քեզ իմ երազներում:

Երբ դու ասում ես այն ինչ զգում ես և կարիքը չունես ինձ ստելու,
Երբ դու կրքոտ ես թվում, ինչպես թմրամոլի համար մի մեծ կակաչի այգին,
Երբ մենք խոսում ենք աչքերով, ամենևին էլ բառերի կարիքը չզգալով,
Երբ դու ինձ չես խաբում, կամ թաքցնում այն ինչի համար ես քո կողքին եմ...
Երբ երազում մենք փոքրիկ երեխաներ ենք, իսկ գիտես սիրելիս ասում են, որ հենց երեխաներն են, որ մաքուր ու անկեղծ են սիրում դրա համար էլ՝

Սիրում եմ քեզ իմ երազներում. . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել