Armversion.am-ը գրում է.

Թե հայտնիներն ինչ հետաքրքրություններ ունեն, երևում է նաև նրանց ֆեյսբուքյան գրառումներից ու հրապարակած լուսանկարներից, որոնք պարբերաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը…

«Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես չի կարողացել անտարբեր գտնվել վերջին օրերին ֆեյսբուքում լայնորեն քննարկվող հայտնի արտահայտության շուրջ մեկնաբանություն կատարելուց. «Մարկ Ցուկենբերգը FB–ում հատուկ հայ պատգամավորների համար չաթի փոխարեն չաթլախ է ստեղծում»։

***

Արտաշ Ասատրյանը մեկնել է Հայաստանից, իսկ թե ուր, երևում է նրա տեղադրած լուսանկարից, որը մեկնաբանված է՝ «Բարի գալուստ Արգենտինա»։

1964557_831865153506776_870418175_n

***

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ավելի արդյունավետ խաղ ցուցադրել. հատկապես «Զենիթի» հետ խաղի ժամանակ նա ոչ միային գոլային դիտարժան փոխանցումներ կատարեց, նաև գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որը ֆեյսբուքյան օգտատերերին անչափ ուրախացրեց: Ֆուտբոլասերների էջերում սփռված մեկնաբանություններն աննախադեպ էին։ Հենրիխն իր էջում տեղադրել է այս լուսանկարը և նշել. «nice home win!»

1922940_831865183506773_1386234865_n

***

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը փաստորեն կարող է իր ունակությունները դրսևորել ոչ միայն երգարվեստում. Նա անկեղծացել է. «Վերջերս նոր հետաքրքրություն ունեմ. սկսել եմ նկարել…»։

1922720_831865140173444_1193622928_n

***

Հաղորդավար Արմեն Թադևոսյանն իր ուրախությունը կիսում է ընկերների հետ՝ բոլորին ներկայացնելով ստացած նվերը. «Այսպիսի հրաշալի նվեր ստացա մեր հիանալի կոլեկտիվի գեղեցիկ սեռի հրաշալի ներկայացուցիչների կողմից։ Անուշ Նիկողոսյան, Աշխեն Մնացականյան, Սոնա Գյուրջյան, Անի Անկա Սարիբեկյան, Սիլվա Եղիազարյան ջաներ, ձեզանից անչափ շնորհակալ եմ…»։

1922954_831865126840112_546014736_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել