Քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել Խոջալուի ազատագրման մասին: Հարցազրույց էր տալիս Վահրամ Աթանեսյանը, ով բացահյատեց մի փաստաթղթուղթ, որտեղ ասվում է, որ Խոջալուի ազատագրման ժամանակ հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչությանը տրամադրված մարդասիրական միջանցքին չորս ժամ շարոյ ակ գրադ կայանքներից արձակվել է անընդմեջ կրակ: Եվ հենց ադրբեջանական փաստաթուղթը փաստում է ադրբեջանցիների մեղավորությունը: Սա կատարյալ սադրանք էր Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի դեմ Ադրբեջանի ազգային Ճակատի կողմից: Մեկ այլ փաստ ևս, որ հենց ադրբեջանական փաստաթղթերը փաստում են, որ Աղդամում եղել է բավականաչափ ռազմական ուժ հայկական զորքերի դեմ կռվելու համար, սակայն նրանք կանգնած են եղել Նախիջևանիկի մոտ, որտեղից կրակել են ադրբեջանցի խաղաղ բնակչության վրա: Եվ Չինգիզ Մուստաֆաևի հրապարակած տեսանյութերը կատարված են հենց այդ վայրում՝ չհաշված այն, որ «Սովորական ցեղասպանություն» տեսաֆիլմում հիմնավոր կերպով ապացուցվում է, որ դրանց մի մասը պատկանում է Հարվսլավիայում տեղի ունեցած սպանություններին: Բացի սա, հայերը ազատագրական օպերացիան սկսելուց առաջ նախապես բարձրախոսով տեղեկացրեն են քաղաքի բնակչության սպասվող հարձակման մասին: Խոջալուի ազատագրումը միանշանակ պետք է վերագրել հայկական ռազմական տաղանդի դրսևորմանը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել