Circle.am-ը վերագործարկվեց ու ասեմ, որ հեչ էլ կարիք չկա քլնգելու։ Circle-ը երբեք գովազդի տեղադրման լավ գործիք չի եղել ու հիմա է՛լ ավելի լավ է, որ սկսեց ավելի լավ գործով զբաղվել՝ գնահատել կայքի որակը։ Իսկ կայքի տրաֆիկի մասին ճիշտ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմել հենց կայքի ադմինիստրացիային, որպեսզի տրամադրեն Google Analytics հաշվետվություն ու ավելի լավ է, երբ 2-րդ համակարգի տվյալ էլ են տրամադրում, օրինակ, Liveinternet.ru, ու նոր գովազդի տեղադրման որոշում կայացնեն։ Կամ էլ՝ դիմեն մասնագիտացված գործակալություններին, որտեղ բոլոր տվյալները միշտ կան։ Միանգամայն ողջունում եմ Circle-ի նախաձեռնությունը՝ չափել որակ և ոչ թե քանակ։ Այլ հարց է, թե ինչ սկզբունքներով է չափվելու կայքի որակը։ Մտավախություն ունեմ, որ այն կայքերը, որոնք կստանան ցածր վարկանիշ մոդեռատորների և վեբմասթերների կողմից, ուղղակի դուրս կգան համակարգից ու արդյունքում կունենանք պուպուշ կայքերի հավաքածու։

Ու իհարկե ուրիշ հարց էլ կա՝ ովքե՞ր են մոդերատորները, ունե՞ն արդյոք իրենք սեփական կայքեր թե ոչ։ Այդ մոդերատորները ամեն օր վարկանիշնե՞ր են դնելու։ Իսկ 1 ամիս ա՞նց նույն եռանդով վարկանիշավորելու՞ են, իսկ եթե կայքի որակը «վատն» էր ու հետո «լավը» դարձա՞վ, իսկ եթե մոդերատորները պայմնավորվածության գան մի կայքի շու՞րջ, մի խոսքով հարցերս շատ են:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել