Այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Չնայած ծավալուն օրակարգին` բոլորի քննարկման առարկան դարձավ ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավարի անդրադարձը արդարադատության նախարարի` «ոչ իշխանական ուժերը ղալաթ են անում» արտահայտությանը, որին պատգամավորը ըստ իս տվեց կոպիտ, բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան: Կարծում եմ արդարադատության նախարարը նման պատասխանից դասեր կքաղի, այլ ոչ վիրավոված, տաքարյուն երիտասարդի նման «հանրային» հակապատասխան կտա... և միևնույն ժամանակ, անընդունելի է աշխատանքային շփման այն մակարդակը , որը կիրառվում է տարբեր պաշտոնյաների կողմից, և հանգում` այն կետին, թե ով ում ավելի ուժեղ կվիրավորի, դա էլ հերիք չեր, հանրությանն են զոհ սարքում` իրենց գզվռտոցների ընթացքում:
Հ.Գ. Արդյոք տեսնում է ՀՀ նախագահը , որ մի «լեզվանի» նախարարի պատճառով ԱԺ-ում «ռազբոռկեք» են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել