menq bolors krakn enq ynkelAsparez.am-ը գրում է.

Վանաձորում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնությունը հերթական հանդիպումն է կազմակերպում վանաձորցիների շրջանում: «Միակ տարբերությունը հանդիպման ֆորմատի եւ դրա ընձեռած հնարավորությունների մեջ է: Հանրային տարածքում անցկացվող քննարկման դրական արդյունքներից կլինի խմբի աշխատանքների առավել թափանցիկության ապահովումը, մեր քաղաքացիներին ընդունվող որոշումներում մասնակցության հնարավորության ընձեռումը: Կարծում եմ սա շատ օրինաչափ, նորմալ դրսեւորում է խմբի կողմից: Ի վերջո սա բոլորիս պայքարն է եւ մեր քաղաքացիներն իրենց ակտիվ մասնակցությամբ կարող են նպաստել հաղթանակի արագ կայացմանը, անել առաջարկություններ: Մենք բոլորս կրակն ենք ընկել վերեւներում կայացված անորակ որոշման ձեռը, հիմա էլ միասին պիտի պայքարենք անարդարության դեմ: Նաեւ սա կարող է դառնալ ուղիղ ժողովրդավարության օրինակ: Ընտրված տարածքը եւս պատահական չէ. Արցախ պուրակը եղել ու կմնա մեր քաղաքի համար յուրահատուկ նվիրական վայր»,-«Ասպարեզի» հետ զրույցում նշում է ընդդեմ պարտադիր կուտակայինի նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը:

Ընդդեմ պարտադիր կուտակայինի Վանաձորի նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, «Վանաձորյան նախաձեռնությունն ընդդեմ պարտադիր կուտակայինի» խումբն իր հերթական քննարկումը կանցկացնի կիրակի օրը, փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին, Վանաձորի Արցախ պուրակում: Քննարկման այս ֆորմատով անցկացումը նպատակ ունի խմբի աշխատանքներն առավել թափանցիկ եւ մասնակցային դարձնել: Քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի`պահելով խմբի կողմից սահմանված կանոնները, որոնք կներկայացվեն տեղում»:

Լուսինե Ավագյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել