Ներոնը լքեց Հռոմը, որպեսզի փախնի դեռևս իրեն հավատարիմ արևելյան գավառները: Սակայն ճամփի կեսից հրաժարվեց այս գաղափարից, երբ որոշ սպաներ հրաժարվեցին ենթարկվել հրամաններին՝ արձագանքելով Վիրգիլի Էնեյից խոսքերով «Մի՞թե այդքան վախենալու է մահը»: Ներոնը որոշեց փախնել Պարթև, հայցել ներում արածների համար, «և եթե չկարողանամ մեղմել նրանց սրտերը, ապա խնդրել գոնե թույլատրել գնալ Եգիպտոս»: 

Բայց Ներոնը վերադարձավ Հռոմ և գիշերեց պալատում: Կեսգիշերին քնից արթնացավ ու նկատեց, որ թիկնազորը լքել է: Իր ընկերներից օգնություն կանչեց, սակայն ոչ մի արձագանք չստացավ: Անձամբ գնալով նրանց պալատները՝ հայտնաբերեց, որ բոլորը լքել են: Իսկ երբ խնդրեց, որ ինչ-որ գլադիատոր կամ ցանկացած սրով ադեպտ գա և իրեն սպանի, ոչ ոք չերևաց: Ներոնը գոչեց «Մի՞թե ոչ ընկեր ունեմ, ոչ թշնամի» և վազեց, կարծես ցանկանում էր իրեն վայր նետել Տիբերիուսի ջրերը: 

Վերադառնալով, Ներոնը մի տեղ գտավ, որտեղ կարող էր թաքնվել ու միտքը ժողովել: Կայսերական ազատություն ստացած նախկին ստրուկ Ֆաոնն իր վիլլան առաջարկեց, որը գտնվում էր Հռոմից 4 մղոն հեռավորության վրա: Ներոնը, հասնելով վիլլա, հրամայեց գերեզման փորել իր համար:

Սուրհանդակը Սենատից լուր բերեց. Սենատը Ներոնին հայտարարել է հանրային թշնամի և մտադրված է մահապատժի ենթարկել նրան՝ ծեծելով մինչև մահը: Այնուամենայնիվ Սենատը դեռ հույս ուներ, որ Ներոնը կվերադառնա ու ինչ-որ լուծում կբանակցեն, քանի որ նա Հուլիոս-Կլավդիուսյան ընտանիքի վերջին անդամն էր:

Ներոնը դա չգիտեր և լուրից հետո պատրաստվեց ինքնասպանության: Հուսահատ նյարդային վիճակում գտնվելով՝ սկզբում պաղատեց իր ճամփընկերներից մեկին, ինքնասպան լինելով, օրինակ ծառայել: Նա այդպես էլ չէր կարողանում կյանքին վերջ տալ, ուստի ստիպեց իր քարտուղարին անել դա: Ներոնի վերջին խոսքերն էին «Qualis artifex pereo» (ինչպիսի մեծ արտիստ է մահանում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել