Եթե "մթությունը երիտասարդության ընկերն է" երևույթը համարվում է ճիշտ, ուրեմն ես երբեք երիտասարդ չեմ եղել:Լինելով 90ականների սերունդ` ես վերջնականապես ատեցի մթությունը, իսկ մոմի դեղին աղոտ լույսը իսպառ վերացրեց համապատասխան միջավայրում երբևէ ընթրիք կազմակերպելու ցանկությունս:
Բացի նրանից, որ մթությունը կրճատում է տեսողությունս 50 տոկոսով, մյուս զգայարաններիս վրա նույնպես ազդում է:Ամեն ինչ ուղեղիս հասնում է մորզեի այբուբենով, խոսում ու հարցերին պատասխանում եմ նմանապես:Կիսալուսավորված տարածքում գտնվելիս  դիկոմֆորտին գումարվում է նայքտոֆոբիա /Nyctophobia/, կլաուստրաֆոբիա, blablaֆոբիա և այս ցուցակում գտնվող բոլոր վախերը:
Գիշերը դրանց մեջ չի մտնում, ես դա անցկացնում եմ բնական, էլեկտրական լույսի տակ:
Սակայն ծով համբերություն է պետք հյուր գնալիս, որտեղ  ռոմանտիկորեն վառված փոքրիկ լամպերից կամ մոմերից բխում է բոլոր վերը նշված ֆոբիաները, և ես սկսում եմ հաշվել գառներ ու ոչխարներ, մինչև 100բոլոր թվերը` տեղանքը շուտ լքելու անհամբերությամբ:
Գիշերային տեսարարներն /լուսնով ողոված աստղաշատ պարզկա երկինք/ ինձ բացարձակապես չեն գրավում:Լիալուսնով ես հիանում եմ միայն մի ակնթարթ: Փոխարենը պաշտում եմ արև ,նրան օրվա բոլոր ժամերին, նրա հետ կապված ամեն ինչ`  տաքություն, էներգիա, արևայրուք, նրանով ողողված բոլոր տեսարանները`լուսաբաց, մայրամուտ, ամպերի միջից նրա դուրս պրծած շողը, նրա փայլը ձյան վրա.....

Լուսավորությունը նույնպես իմ թուլությունն է:Առավոտյան արթնանալ, վարագույրը սադիզմի ուժգնությամբ մի կողմ քաշել, զգալ արևի լույսը, ձյանը նայել անթարթ ու ժամերով, ինտերիերի մեջ /սեփական անձի նկատմամբ մազոխիստորեն /ընտրել սպիտակ գույնը, գիշերը երազել ու գծագրել մինչև հատակ պատուհանների մասին, որ տունը երբևէ ողողվի լույսով, հագուստը ընտրելիս չհոգնել թվով երրորդ-չորրորդ սպիտակ վերնաշապիկից, սվիտերից ու պիջակից:Նույնը անել նաև երեխաների համար:Հագնել հիմնականում բաց գույներ:Լուսավոր մարդկանց զգալ հեռվից ու փորձել ապրել լուսավոր հոգով...





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել