«Կացնի կոթը մոտ 1 մ երկարություն ուներ, երկաթե մասը կարմիր էր, բաց գույնը` ծառի երանգով: Դանակ էլ էի բերել` 20 սմ սայրով, իսկ բռնակը սև էր և պլաստիկ: Կացինն ու դանակը տվել եմ տեսուչին: Կացինը փաթաթեցի ու ժամը 19:00-ին հետ եկա իմ կացարանը: 219/A սենյակում մենակ էի, քանի որ ինձ հետ մնացող ուկրաինացի զինվորը տուն էր մեկնել. բարեկամներից մարդ էր մահացել: Կացինը պահեցի, դանակը և սրաքարը` անկողնուս տակի արկղում, որից հետո կատարեցի անգլերենի տնային հանձնարարությունը, հետո փակեցի դուռս բանալիով ու գնացի միջանցք՝ ծխելու, հետո՝ բաղնիք: Մինչև առավոտյան 5-ը արթուն էի, չքնեցի: Ընտրել էի առավոտվա այս ժամը, որովհետև գիտեի՝ քնի ամենախոր ժամն է, պետք է վստահ լինեի, որ նա քնած կլինի»:

Հ.Գ. 10 տարի առաջ այս օրը սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը. պատասխանը պիտի լինի մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել