Դիցուք եկեք ընդունենք, որ ԵԿՄ անդամների այսօրվա հարցերը Սերժ Սարգսյանին նախորոք պատրաստված չէին եւ տեղում ծագած հարցերին էին: Լավ, բա էդքան ԵԿՄ-ականներից, որոնք արյուն են թափել 20 տարի առաջ, գոնե մեկին չհետաքրքրեց, թե ի՞նչ վիճակում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ի՞նչ առաջընթացներ կամ ի՞նչ խոչընդոտներ կան:
Գուցե դպրոցի հավաքարարի եւ էլեկտրիկի թեման ավելի կարեւո՞ր է, քան չլուծված հակամարտության պատճառով սահմանին ամեն օր հնչող կրակոցները, քաղաքացիների եւ զինվորների վիրավորվելն ու զոհվելը, կրակոցների տակ քնող երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել