Մոսկվայում էի:

Գործուղում էր ու ամբողջ օրն անցկացնում էինք գործնական հանդիպումների, քննարկումների, սեղանների շուրջ: Հիմնականում Մոսկվայի կենտրոնում էինք կամ այն շրջաններում, որտեղ կենտրոնացված է Մոսկվայի Ուժը:

Մի ուժ, որը զարմանալիորեն այս անգամ զգացի: Ոչ թե առաջին անգամ, երբ հայտնվեցի Մոսկվայում, ոչ էլ երբ եկել էի ապրելու ու սովորելու ասպիրանտուրայում:

Մոսկվան հսկայական է, տպավորիչ եւ ազդեցիկ: Այն ճնշում է, վախեցնում: Սակայն այդ վախը նույնիսկ գրավիչ է: Այդ անհաղթահարելի քաղցրությունը ձգում է եւ սպիտում ընկրկել ու հիացմունք ապրել: Հիանալ հզորությամբ ու ճոխությամբ

Սա Կայսրության շունչն է: Կայսրություն, որի ոգին ապրում է իր տրանսցեդնալ կյանքով: Ինչ վիճակում էլ լինի Ռուսաստանը` նրա մայրաքաղաքի կայսերական ճարտարապետությունը, անսահման պողոտաները եւ էթնիկ բազմազանությունը կստիպի միշտ գիտակցել այս վայրի յուրահատկությունը: Երեւի այսպիսի հզորություն կար նաեւ Արտաշատում՝ Տիգրանի ժամանակ: Հաստատ կար, եւ ես ինչ-որ բան ամեն անգամ զգում եմ գնալով Խոր Վիրապ: Իհարկե, ինքը Խոր Վիրապը մեծ քրիստոնեական խորհուրդ ունի, սակայն այդ բարեպաշտ լրջության միջից, մի տեսակ գգացվում է հին Արտաշատի, դեռ չպեղված, չբացահայտված եւ չճանաչված Արտաշատի` կայսերական մայրաքաղաքի շունչը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել