Ընդամենը մի քանի օրբ առաջ իմ ծննդավայր Վանաձորում խայտառակ քաոսային վիճակ էր: Ֆորս մաժորային իրավիճակ չկար, սակայն մի քանի օր սաստիկ ցրտին քաղաքի զգալի ազգաբնակչություն զրկված էր գազից ու էլեկտրաէներգիայից, ինչը ըստ օրենքի սպառողի իրավունքի կոպիտ խախտում է: Ոչ ոք պատշաճ չծանուցվեց, իսկ ազգաբնակչությունից ներողություն չխնդրվեց պատճառած անհարմարության համար: Այսօր Երևանում առավոտից կտրել են քաղաքի կենտրոնի մի շարք թաղամասերի գազամատակարարումը, իսկ օրվա կեսին մի երիտասարդ թակեց դուռը զգուշացրեց, որ վթարի պատճառով գազը կլինի երեկոյան ժամը 8-ի կողմերը: Ինչու՟ այսպես միայն Երևանում: Ի՟նչ է մարզի բնակիչը նույն երկրի քաղաքացին չէ՟: Եվ վերջապես ինչու՟ ենք այսքան տարանջատում Երևանը մարզերից, ամեն ինչ ներառյալ որակյալ սպասարկումը կենտրոնացնում միայն Երևանում: Ի վերջո ու՟մ է ձեռնտու Երևանի ու մարզերի այսքան անհամաչափ զարգացումն ու Երևանի դե-ֆակտո քաղաք-պետության կարգավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել