Ձյունը լավ անակնկալ մատուցեց բոլորիս: Արդեն քանի տարի էր կարգին ձյուն չէինք տեսել, բայց էս տարի սաղ մնացած տարիների տեղը հանեց: Ոմանց համար այսքան առատ ձյունը ուրախալի էր, ոմանց համար էլ ուղղակի պատուհաս:
Ձյան գալով ամենաշատը երեխաները պետք է ուրախանային, բայց, ինչքան էլ որ տարօրինակ էր, դրսում խաղացող երեխանների այս օրերին համարյա թե չհանդիպեցի: Փոխարենը տարօրինակ նայում էին դրսում ձնագնդի խաղացող մեծահասակներին` <<սրանք ուրիշ բան ու գործ չունեն>> աչքերի արտահայտությամբ:
Մյուս մարդիկ, ովքեր առավելագույնս օգուտ քաղեցին ձյան գալուստով, տաքսու վարորդներն էին: Օգտվելով այն հանգամանքից, որ ճանապարհները աներթևեկելի էին ու տրանսպորտն էր նորմալ չէր աշխատում, մեր շաատ սիրելի տաքսու վարորդները կրկնակի թանկացրել էին իրենց ծառայությունները` 1նվազագույնը  1000 դրամի: 
Այ ձյունը ամենաշատը քաղաքապետարանի գործը բարդացրեց: Էնպիսի տպավորությում էր, որ  ձյունը մարտահրավեր էր նետել քաղաքապետարանին, ինչքան մաքրում էին, էլ ավելի գալիս էր:
Ամեն դեպքում, իր պատճառած անհարմարավետություններով հանդերձ, ձյունը իսկական ուրախություն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել