Մի քանի ընկերություններ հավելյալ PR-ի համար, կամ պարզապես ուղղակի վճարում են իրենց ծառայություններից օգտվողներին զգալի գումար՝ իրենց համակարգում ինչ-որ սխալ գտնելու դեպքում:

Իսկ ինչո՞ւ ոչ:


Այնպիսի գիգանտների համար, ինչպիսիք են Google-ը կամ facebook-ը ի՞նչ կարժենա վճարել մի քանի հարյուր դոլար դիտավորյալ պատրաստված կամ ուղղակի պատահաբար համակարգում սխալների հայտնաբերման համար: Միանգամից հնարավոր է և՛ ունենալ հավելյալ օգտվողներ (ո՞վ կհրաժարվի ավել գումար վաստակելուց), և՛ ինչու՞ չէ հայտնաբերել և վերացնել թույլ տված սխալները:

Մի խոսքով, լավ գործ: Հիմա ավելի կոնկրետ:

Եթե գտել եք ցանկացած սխալ կամ թերացում facebook-ում, մի՛ հապաղեք: Անմիջապես հայտնեք դրա մասին՝ լրացնելով հետևյալը:

Ցանկացած սխալի հայտնաբերման դեպքում Ձեզ սպասում է իրական փոխհատուցում՝ նվազագույնը՝ 500$-ի չափով: Կախված սխալի լրջությունից՝ facebook-ը պատրաստ է վճարել Ձեզ շատ ավելին:
Ավելի կոնկրետ պայմաններին ծանոթանալու համար՝ սեղմեք այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել