Մի քանի ընկերություններ հավելյալ PR-ի համար, կամ պարզապես ուղղակի վճարում են իրենց ծառայություններից օգտվողներին զգալի գումար՝ իրենց համակարգում ինչ-որ սխալ գտնելու դեպքում:
Իսկ ինչո՞ւ ոչ:
Այնպիսի գիգանտների համար, ինչպիսիք են Google-ը կամ facebook-ը ի՞նչ կարժենա վճարել մի քանի հարյուր դոլար դիտավորյալ պատրաստված կամ ուղղակի պատահաբար համակարգում սխալների հայտնաբերման համար: Միանգամից հնարավոր է և՛ ունենալ հավելյալ օգտվողներ (ո՞վ կհրաժարվի ավել գումար վաստակելուց), և՛ ինչու՞ չէ հայտնաբերել և վերացնել թույլ տված սխալները:
Մի խոսքով, լավ գործ: Հիմա ավելի կոնկրետ:
Եթե գտել եք ցանկացած սխալ կամ թերացում facebook-ում, մի՛ հապաղեք: Անմիջապես հայտնեք դրա մասին՝ լրացնելով հետևյալը: