Top-news.am-ը գրում է.

Ղրղզստանի մահմեդականների առաջնորդ Ռահմաթուլլա Էգեմբերդիեւը ստիպված հրաժարական է ներկայացրել, երբ ինտերնետում հայտնվել է մի ինտիմ տեսանյութ, որի գլխավոր հերոսներից մեկը հենց ինքն է:
«Մահմեդական հոգեւորականների խորհուրդը ընդունել է հոգեւոր առաջնորդի հրաժարականը: Ժամանակավորապես ղրղզ մահմեդականներին առաջնորդելու է Մաքսաթ Թաքթոմուշեւը, որը նախկինում սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված հոգեւորականի առաջին տեղակալն էր»,- այս մասին հայտնում է հոգեւոր կենտրոնի լրատվական ծառայությունը: 
Էգեմբերդիեւը հայտարարել է, թե տեսանյութում ինքը սեքսով է զբաղվում մի կնոջ հետ, որի հետ ամուսնական կապի մեջ է մտել մահմեդական օրենքների համաձայն: Նա ասել է, թե իր դեմ հարձակումն իրականացրել են պետական բարձրաստիճան պաշտոնյաները:
Տեղեկացնենք, որ մահմեդական օրենքների համաձայն, մահմեդական հոգեւորականը տղամարդուն եւ կնոջը կարող է ամուսիններ հայտարարել անգամ մի քանի ժամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել