Մէկ տարի առաջ այս օրը, այս նոյն ժամերին էր կամ միգուցէ մի քիչ ուշ երբ ֆեյսբուքում նկատեցի մի լուր, թէ Հայրիկեանի վրայ կրակել են: Սկզբում թուաց,  թէ հիմար կատակ է, բայց քիչ անց մէկը միւսի ետեւից սկսեցին լրատուականները տարածել այդ նիւթը: Իսկույն վերցրեցի հեռախօսը եւ զանգահարեցիր Վրէժին՝ որը անհասանելի էր, հետոյ Վարուժին՝ չպատասխանեց, զանգեցի Արթուրին՝ չպատասխանեց, հետոյ պարզուեց քնած էր: Երբ տեսայ ելք չկայ եւ լրատուականներից մէկը գրել էր, որ Հայրիկեանին տեղափոխել են Գր. Լուսավորիչ հիւանդանոց, շատ արագ հագնուեցի եւ այնքան խառնուած էի, որ եղբորս ծխախոտն էլ գցեցի գրպանս՝ որը այդ գիշեր պետք է դատարկեի...

Արդէն 12-ն անց էր, իսկ ես խելագարի նման վազում էի մեր կողմերի ամայի փողոցներով եւ փորձում էի տաքսի գտնել, բայց թարսի պէս չէի գտնում: Մինչեւ 2 մասիվի հանրակացարաններ վազելով հասայ եւ բախտ վիճակուեց մի տաքսի գտնել: Վարորդը հարցրեց, թէ ինչու էի վազում, հո բան չի պատահել, դէ ես էլ ասացի, որ կրակել են Հայրիկեանի վրայ եւ մինչեւ հիւանդանոց հասնելը խօսում էր ու հայհոյում կրակողներին: Երբ հասայ հիւանդանոց, լիքը ոստիկաններ կաին, բազմաթիվ մարդիկ, մտահոգ դեմքեր, ծանոթ եւ անծանոթ լրագրողներ: Աիմականներն էին հաւաքուել, ամէն մէկը մի տեղից իմացել էր տեղի ունեցածի մասին: Շատ լարուած եւ խառը իրավիճակ էր: Տեղեկատվութեան բացակայութիւն կար, չգիտեինք՝  ինչ է տեղի ունեցել, ինչ վիճակում է Հայրիկեանը: Մոտ մէկ ու կես ժամ անց Վրէժը դուրս եկաւ եւ հայտնեց, որ բժիշկները ասում են որ այս պահին կեանքին վտանգ չի սպառնում եւ որ պետք է վիրահատութիւն անեն: Ինչ որ տեղ սփոփանք առաջացավ, մի քիչ հանգստացանք, բայց ամբողջ գիշեր լարուածութիւնը մնաց:

Շատ արագ կարողացան մեր աւագ ընկերները հերթապահութիւն կազմակերպեն եւ ոստիկանների հետ համաձայնեցրեցին, որ 2-ական հոգի մեզանից 2 ժամը մէկ պետք է հերթապահի դռան մոտ ոստիկանների հետ միասին եւ ստուգի թէ ով է մտնում ներս: Մնացածը իբրեւ թէ պետք է քնեին այդ ընթացքում, բայց ոչ մէկը չքնեց: Իհարկե շատ բան կայ գրելու եւ շատ դառը հուշեր կան այդ օրուանից եւ նրան հաջորդող օրերից՝ երբ Բորդյուժայի յայտարարութիւնից հետոյ թէ «Դէռ պետք է պարզել, թէ դա մահափորձ էր, թէ ոչ», սկսեցին սրիկաները մտնել իրենց դերի մէջ եւ տարբեր ապատեղեկատվութիւններ տարածել եւ ծաղրի առարկա դարձնել եղելիութիւնը: Մինչեւ հիմայ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր տրուեցին այդ խաղին եւ ովքեր հրճւում էին, որ կրակել են Հայրիկենաի վրայ, թող Աստուած նրանց ների...

Ես համարում եմ որ այսօր Հայրիկեանի 2-րդ տարեդարձն է եւ ուրախ եմ որ նա այսօր մեր կողքին է: Երախտապարտ եմ այն մարդկանցից՝ ովքեր սատար կանգնեցին եւ օգնում էին մեզ այդ օրերին, նրանց ովքեր թեւաթափ չեղան եւ շարունակում էին աշխատանքները: Ուժ եւ առողջութիւն մաղթում նրան, որ կարողանայ իր սկսած գործը աւարտին հասցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել