Մեր հասարակությունը մահացու հիվանդ է քաղցկեղով... քաղցկեղն այդ պատել է նրա բարոյական ու հոգևոր նկարագրին: Եթե բժշկության մեջ մինչ այժմ անհայտ են քաղցկեղի առաջացման պատճառները, ապա մեր հասարակական հիվանդության գլխավոր պատճառները դա դեգրադացվող ու քայքայվող հանրակրթությունն է, ազգային դավանանքի վերաբերյալ պատկերացումների աղավաղումն ու ընկալումների ձևախեղումը, ինչպես նաև արժեհամակարգի (դա լինի ազգային գաղափարախոսություն թե քաղաքակրթական արժեհամակարգ) բացակայությունը.. այս ամենը առաջացնում է հոգևոր-արժեքային վակուում, որն այսօր, մեր աչքի առաջ լցվում է ամենասոսկալի զիբիլով... նայեք ձեր շուրջը, երբ փողոցով քայլում եք, նայեք մարդկանց դեմքերին, փորձեք ականջի պոչով որսալ նրանց խոսակցությունների պատառիկները, ուշադրություն դարձրեք նրանց հագուկապին. ուղղկի սոսկալի պատկերի ականատես կլինեք.. 
Նախորդ դարի վերջին տասնամյակների ընթացքում արևմտյան հասարակությունները ծնեցին բազմաթիվ երիտասարդական շարժումներ, որոնք սկիզբ դրեցին նոր մտածողության, նոր մոտեցումների, դրանք փոխեցին աշխարհը, դրանք դարձան արևմտյան քաղաքակրթության հետագա զարգացումն էապես ուղենշող գործոններ, մտածողության և աշխարհընկալման չափանիշեր: Այդ շարժումների ընկալումը, բնականաբար, միանշանակ չէ, այստեղ առավել էական է դրանց ազդեցությունը: Բայց եկեք կրկին վերադառնանք մեր երիտասարդությանը, նկատել եք որքան "պանկեր", "գոթեր", "էմոներ", "Սկինհեդեր", "Հիպպիներ" ու եսիմ ինչեր կան նրանց մեջ???? Ախր հարցրել եք նրանց, գոնե գիտեն վերոթվարկյալ շարժումներն իրենցից ինչ են ներկայացրել կամ ներկայացնում?? Եհովականներն ու կյանքի խոսքականները, Հիսուսի գալսյան հրեշտակները հերիք չէին, հիմա էլ աթեիստներ են հայտնվել, որոնք նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ ասել է աթեիստ, որոնք Բուդդիզմը կոչում են Բուդայականություն, իսկ Հուդայականության մասին հավանաբար չեն էլ լսել...
Այս ամենով հանդերձ մեր երկրում ստեղծվում են ավագ դպրոցներ, որոնց հետևանքով փակման եզրին են հայտնվել հարյուրամյա պատմություն ունեցող դպրոցներ, կառուցվում են եկեղեցիներ, բայց մեր հասարակության 10%-ն իսկ "Հայր Մերը" չգիտի: Հիմա հարց` Ձուկը գլխից է հոտած լինում, թե ներսից???/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել