Ուրեմն,
այսօր նայում էի մի ֆիլմ, որը ցանցում տարածված է որպես Exit Through the Gift Shop: A Banksy Film, իսկ իրականում պետք է լիներ «Ելք նվերների խանութի միջով․ Բենքսիի Թերիի մասին ֆիլմ»։

Ֆիլմի ամբողջ ընթացքում, Թերին պատմում է իր մասին, ու երբ Բենքսին է խոսում, նա նորից խուսում է Թերիի մասին։ Առհասարակ, սա այն ֆիլմերից էր, որ գրում են մեկի անունը, նրան մի երկու կադր ցույց տալիս, որ իրենց գործը առաջ տանեն։ Դրանով է բացատրվում նաեւ այն, որ վերջում գրվում է

Բենքսին այլեւս չի նկարվելու որեւէ վավերագրական ֆիլմում։

Իրականում, ֆիլմը հետաքրքիր է անցնում, եթե դրան վերաբերվենք, որպես ինչ֊որ մեկի հուշերին 

Բենքսիի մասին։ Ինչ֊որ մեկի, ով լրիվ տարբեր է այն գաղափարներից ու մտքերից, որ ունի Բենքսին։

Բայց ֆիլմում ինձ մի այլ բան հետաքրքրեց․ այն, որ Բենքսիի ցուցահանդեսին լիքը հոլիվուդյան աստղեր են գալիս, ու ես այնքան լավ եմ հասկանում, որ Բենքսին թքած ունի նրանց բոլորի վրա, նրանց գալ֊չգալու, ու նրանց արած արվեստի վրա, բայց մեկ է, կազմակերպված էր միջոցառումը այնպես, որ նրանք ներկա գտնվեին։

Մյուս կողմից, Բենքսին ինքն իրեն ցույց տվող չէ, ու նա տենց տեղ էր տալիս այդ մր․ Բյրենվոշին՝ Թերիին, ով լրիվ հասարակ տղա էր, ոչ այնպես հասարակ ինչպես Բենքսին է սիրում։ մր․ Բրեյնվոշի ցուցահանդեսը, ինձ համար լրիվ կապիտալիստական էր, իսկ այ Բենքսիի գրաֆիտիները այսպես՝

 

 

 

 

 

կամ

իմ նկատած այս «հակասության» պատասխանը կա   այս տեքստում։

Ու այո, ես կարծում եմ, որ մր․ Բյրենվոշը լրիվ ցրել է կամ Օբեյից, կամ Բենքսիից։ Ու նրա արած գործերը հեչ հետաքրքիր չեն։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել