Նյութ եմ կարդում, 2011 թվականի հունիսի. Նիկոլաոս Վան Դամն է հեղինակը՝ հայտնի արաբագետ, Սիրիայի վերաբերյալ հայտնի գրքերի հեղինակ: Արեւելագետները կհաստատեն: Կանխատեսում է Սիրիայում հնարավոր զարգացումները: Բայց... այսօր 2,5 տարի անց պարզ էմ որ հայտնի հեղինակության ոչ մի կանխատեսում չի իրականացել: Նա անհուսորեն ամեն ինչ սխալ է վերլուծում:

Հիմա կասեք, հա ինչ կա՞ որ: Բոլորն էլ սխալվում են, ու նման բաներ: Բայց մի բան մտքիցս չի դուրս գալիս: 2011-ի մարտն էր: Դեռ Սիրիան նույնիսկ չէր պայթել, զրուցում էի այն ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ Շահեն Կարամանուկյանի հետ: Գրեթե ամեն ինչ այս երեք տարվա մեջ ընթանում է նրա կանխատեսմամբ:

Այնպես որ, երբեք չխաբվենք արտասահմանյան անունին ու հեղինակությունների: Ու հարգենք մերը, գնահատելով այն ինչ մեր կողքին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել