Հունիսի 17-ին Մադրիդի օդանավակայանում ձեռբակալվել էր «Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը, նրա մոտից հայտնաբերվել էր 1,5 կգ ոսկյա իրեր, որոնց մեջ է գնտվել նաև վերջերս Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամի տանից գողացված ոսկեղենը:

Հավաստի տեղեկություններով Հրաչյայի կինը` Գայանեն, 17.000 Եվրո գրավ է վճարել և Հրաչյային ստորագրությամբ բաց թողնվել:
Բացի այդ <<Խորան>> աղանդի երկու կին ոստիկանություն են ներկայացել և ասել, որ այդ ոսկեղենը իրենք են տվել Հրաչյա Խաչատրյանին, որ նա տանի Հայաստան իրենց Հարազատներին:
Հրաչյա Խաչատրյանի դեմ հարուցվել է քրեական գործ:
Հրաչյա Խաչատրյանը լուրեր է տարածում, որ նա գտնվում է Հայաստանում, որպեսզի այդ խայտառակությունը չհաստատվի:
Բացի այդ ըստ մեր հավաստի աղբյուրների Գայանե Խաչատրյանը սկսել է հավաքել իրենց ունեցվածքը, որպեսզի փախուստի դիմեն Իսպանիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել