Կոնվերս Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը նախկին ք. Վանաձոր, Խորենացի 1գ հասցեի փոխարեն արդեն գործում է նոր`ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 40 հասցեում:

Ս.թ. հունվարի 23-ին տեղի ունեցավ մասնաճյուղի վերագործարկման հանդիսավոր արարողությունը:

«Վանաձոր» նոր մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Ի տարբերություն նախկին պայմանների՝ այժմ արդեն իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:


«Վանաձոր» -ից բացի քաղաքում գործում է Կոնվերս Բանկի ևս մեկ՝ «Լոռի» մասնաճյուղը, ինչը խոսում է Լոռի մարզում ապրող և գործող մեր հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ վստահության մասին:

Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները Կոնվերս Բանկը մեծապես կարևորում է ինչպես առաջարկվող պրոդուկտների այնպեսև իր մասնաճյուղերի պայմանների բարելավումը՝ ձգտելով ապահովել բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:


Այսպես, ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկը վերանորոգել ու վերագործարկել է թվով  4 մասնաճյուղ՝  4 քաղաքներում, ինչպես նաև բացել է 3 նոր մասնաճյուղ   երեք տարբեր քաղաքներում, որից մեկը Երևանում, իսկ երկուսը մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել