Սիրելի Արմեն, որպես երկու տղաների հայր ցանկանում եմ ներողություն խնդել ,շնորհակալություն հայտնել ու ասել.
քո շնորհիվ իմ երկու տղաները վաղը կրկին խաղաղ առավոտ կունենան ու կրկին ես երեկոյան աշխատանքից կվերադառնամ տուն, կգրկեմ նրանց ու հոգուս խորքում ներողություն կխնդրեմ քո ծնողներրից՝ որպես երկու զավակների հայր ու այն բարձր գիտակցումով, որ երեխայի կորուստը դա անբացատրելի ու անցանակալի մի երևույթ է :
Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել քեզ ու թշնամու գնդակը այս անգամ գտավ քեզ: Բայց իմացիր, որ ամեն անգամ տղաներիս գրկելով պիտի հպարտանամ ու ասեմ. երանի թե դուք էլ Արմենի նման երբեք չվախենաք թշնամու գնդակից ու միշտ պատրաստ լինեք պաշտպանելու Ձեր վաղվա սերնդի խաղաղ առավոտները:
Խոնարհվում, խորը հոգոց եմ քաշում, բռունցքով խփում եմ սեղանին ու ծնկաչոք աղոթում եմ քեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել