Ոչ մի նորմալ երկրում չի կարող էլի տնտեսագիտության հետ ընդհանրապես կապ չունեցողը,անգրագետը,մայրենի լեզուն չիմացողր,պարզ մարդկային հարաբերությունները չհասկացողը,իր հարցերը փողոցային եղանակներով լուծողը,մարդասպանը.....նման ունեցվածքներ ունենան,եթե,ասենք,էն ասիացու նման գանձեր չեն գտել,էս մարդիկ թքած ունեն`ինչ կլինի վաղը էս երկրի հետ,իրենց կարևորն`էսօրվա թալանածն ա,վաղը իրենց սերունդները ուրիշ երկրներում կապրեն ու ,
ասենք, հենց դրա համար էս մարդիկ ներդրումներ երբեք չեն անի հեռավոր գյուղերում,շրջաններում,քանի որ իրենք էս երկրի հետ ընդհանուր բան չունեն,էս իրենց երկիրը չի,խոպան ա,որտեղ փող աշխատում են ամեն ձև,բացի մաքուր եղանակներով:Հիմա,ամենատխուրը նա ա,որ էս ամենը մեր կողքն ա ու մենք չենք կարում դեռ սա փոխենք,բոլորս սրանից խոսում ենք,բայց անընդհատ շարունակվում ա:Սրա միակ լուծումը`էս երկրի մասին բոլոր մտածողների համախմբումն ա,մենք ամենադժվար պահերին միշտ միասնական ուժ ենք ձեռք բերել,ինչ անենք,որ էս անգամ թշնամին ներսից ա,թշնամին թշնամի ա վերջ ի վերջո:Մի պահ մոռացեք ձեր քաղաքական հայացքների մասին,ձեր ամբիցիաներ մասին,նախանձը բարի սարքեք,մտածեք էս երկրի ու ապագայի մասին,եկեք`չմտածենք Հայաստանից դուրս ապրելու մասին ու մենակ խոսել չի էլի պետք:Մեկն էլ կմտածի`խոսողներից մեկն էլ ես եմ,կամ դրսում ապրողներից,բայց ինձ բոլոր ճանաչողները գիտեն,որ իմ կամքով չեմ դրսում ապրում ու միայն էս պատճառը կարար ինձ իմ երկրից հաներ ու ասենք էնպես չի,որ ես իմ երկրում բարեկեցիկ կյանք եմ ունեցել,կամ,գնացողներից քիչ խնդիրներ եմ ունեցել,բայց երեբեք չեմ մտածել լքելու մասին ու մենակ հիվանդությունը կարողացավ ինձ հանել իմ երկրից: Միակ ելքը էդ երկրում մնալն ա ու փոխելը էս ամենը:Իսկ երկրին տենց թողնելը ու հեռանալը անարդար ա հենց էդ երկրի հանդեպ,հենց`էդ հողի հանդեպ,մեր պապերի գերեզմանների հանդեպ ու Աստծո հանդեպ:Ուղղակի դժվար ա ասել ինչ որ բան,երբ դու քեզ անզոր ես զգում էս պահին:Եկեք մի պահ հայանանք,որ միշտ հայ մնանք:Կեցցե ազատ անկախ Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել