Կան ոլորտներ, վայրեր, ուր պետություն ու երկիր բառերը համանիշ են: Այդ վայրերից մեկը սահմանն է, որտեղ կանգնած բանակը պահում է երկիրը: Ու սահմանում հերոսացած զինվորին երկրի տված մեդալի մասին միայն այն մարդը կարող է ասել՝ թե թող տվողի գլխին կպնի, ով կյանքում երբեք իր քթից հեռու ոչինչ չի տեսել: Նման մարդկանց արժե կյանքում գեթ մեկ անգամ լինել առաջին գծում, արագորեն կհասկանան, որ այնտեղ թանկ կամ էժան գազը, կուտակային կամ ոչ կուտակային կենսաթոշակները ընդհանրապես նշանակություն չունեն, այնտեղ դիմացդ կանգնած է մի հակառակորդ, որն իր ամեն բջիջով ատում է քեզ, ատում է հայ լինելու համար ու հայ լինելդ միանգամայն բավարար պատճառ է հնարավորության դեպքում քեզ անգթորեն սպանելու համար: Ժողովուրդ, բանակի նկատմամբ անարդար մի եղեք, էդ բանակը պաշտպանում է նաև իր մասին անարդար խոսելու ձեր իրավունքն ու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել