Այս լուսանկարները արվել են գեղարվեստական ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ մեր հայրենակից բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նկարահանվում էր գերմանացի լեգենդար բռնցքամարտիկ Մաքս Շմելինգի մասին պատմող ռեժիսոր Ուվե Բոլլի 2 ժամանոց գեղարվեստական ֆիլմում: Մաքս Շմելինգի դերը կատարում է գերմանացի հայտնի բռնցքամարտիկ Հենրի Մասքեն: Աբրահամը ֆիլմում մարմնավորում է Շմելինգի վերջին մրցակցի` համբուրգցի Ռիխարդ Ֆոգտի դերը: Մաքս Շմելինգի եւ Ռիխարդ Ֆոգտի վճռորոշ մրցապայքարը տեղի է ունեցել 1948-ին, Բեռլինում: Ֆիլմում Ա. Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հանդես է գալիս Ֆոգտի մարզիչի դերում:

Հատկանշական է, որ այս ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալով, Արթուր Աբրահամը պատասխանել է, որ կնկարահանվի միայն այն պայմանով, եթե ստիպված չլինի կատարել պարտվող հերոսի դեր։ Այսպիսով, Աբրահամին առաջարկվում է Շմելինգի վերջին մրցակցի դերը, ով հաղթելով չեմպիոնին, վերջակետ է դնում նրա կարիերային։
Մաքս Շմելինգը երկար տարիներ որպես բռնցքամարտիկ անհաղթ է եղել ողջ աշխարհում: 1971 թվականին Շմելինգը պարգևատրվել է գերմանական բարձրագույն շքանշանով, իսկ Գերմանացի մարզական լրագրողների միությունը նրան ցմահ հայտարարել է Գերմանիայի թիվ մեկ մարզիկ։ Մաքս Շմելինգը իր մահկանացուն կնքել է 2005 թ. փետրվարի 2-ին` 99 տարեկան հասակում։ 
Դիտարժան ֆիլմ է...

Ֆիլմը կարող եք դիտել` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել