Ռետրոսպեկտիվ հայացք նետենք ոչ վաղ անցյալ, երբ ՀՀ-ն դեռ Սովետմիության կազմի մեջ էր, և ակնառու կդառնա մի փաստ։ Մեր պապերը, մեր հայրերը, իրենց արդար քրտինքով աշխատած գումարները, այսպես ասած, «պահում» էին բանկերում։ Եվ ի՞նչ, երբ փլուզվեց Սովետմիությունը, մեր իսկ իշխանավորները մինչ օրս ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկել այդ գումարները ժողովրդին վերադարձնելու համար։ Հիմա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ են ուզում «ներմուծել» ՀՀ օրենքների շարք, որի մասին մանրանալ պետք չի բոլորն էլ գիտեն։ Եվ եթե ես «ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ» եմ որոշակի գումար վճարել իմ աշխատավարձից հետագայում այն ստանալու համար, ինչքանո՞վ վստահ լինեմ, որ 40 տարի հետո այդ գումարները կվերադարձնեն ինձ՝ թոշակի տեսքով։ Այս ամենը ինձ մոտ ասոցացվում է միայն մեկ հանգամանքի հետ, որ իշխանությունը՝ ներկայիս, ուղղակիորեն փորձում է կողմնակի եկամուտ ստանալ։ Արա, դե առանց էն էլ հասցրել եք հասարակությանը չքավորության, հո դուք թո՞ւրք չեք, ինչի՞ եք անընդհատ բզկտում Ձեր ժողովրդին։ Գալու է էն օրը, երբ պատասխան պետք է տաք, գողի ու բ․․-ի բռնվելու ժամկետը, ժողովրդական լեզվով ասած, 40 օր է, ահագին ձգել եք, բայց էտ հարատև չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել