Վերջին ժամանակներում մարդկային կյանքը, ցավոք, պարտվում է մահվան հետ մենամարտում, ու մահը ձեռնոց է նետում հենց այնպիսիներին, որոնք երկրի վրա չեն կարողանում համակերպվել սովորական երևույթների հետ ու հաճախ փոփոխությունների են ենթարկում կյանքը: Ցավոք, մահը մեզնից խլելով մեր անհատներին, ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է կյանքի քաղցրության ու նրա կարճության մասին: « Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ժամեր առաջ մահացավ ռեժիսոր, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։ Մեզանից հեռացավ մի մարդ, որն արվեստում իր ուրույն դերակատարումն ունեցավ ու իր անհատական հետքը թողեց հայ իրականության մեջ: Մի մարդ, որի կրթած ուսանողներին մատնացույց էին անում ու ասում՝ Մազմանյանի 
ուսանողն է ՝ Մազի կուրսից է:
Թե՛ թատրոնում, թե՛ հասարակական կյանքում և վերջերս էլ իր ղեկավարած ինստիտուտում միշտ փորձեց ավագ սերնդի կողքին նոր սերնդի համար ճանապարհ հարթել. միշտ լինելով ուսանողների ու երիտասարդների կողքին, քաջալերում էր նրանց: Սեփական մեծ թատրոն ունենալու երազանքով հեռացավ, չէր էլ կարող պատկերացնել, որ իր կրթած ուսանողների մեջ արդեն իսկ ստեղծել էր իր յուրահատուկ՝ Մազմանյանական թատրոնը: Ուսանողների ուսանող, արվեստագետների հետ արվեստագետ, երեխայի հետ երեխա՝ այսպիսին էր Մազմանյանը: Մի մարդ, որի ռեկտոր դառնալուց հետո միայն թատերական իստիտուտի ռեկտորի դուռը միշտ բաց էր ուսանողենրի համար ու միշտ հասանելի բոլորիս համար:
Ցավոք, անկանխատեսելի են Աստծո ուղիները ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել