Ահա և դիմավորեցինք Նոր տարին, նշեցինք Սուրբ ծնունդը: Պաշտոնապես հունվարի 8-ը հայտարարված է աշխատանքային օր, սակայն տպավորությունն այնպիսինն է, որ դեռ տոնական ոչ աշխատանքային օրերը շարունակվում են: Իներցիոն ծուլություն կա մի տեսակ, որի հաղթահարման համար մի քանի օր կպահանջվի, մինչև «երկիրն» ամբողջովին արթնանա տոնական գինարբուքից:
Սակայն այն, որ հաջորդ տարին դիմավորելու եզրափակիչ գնահատականը անցնողի վերաբերյալ պետք է բարձր լինի, դա աշխատանքով է պայմանավորված: Իսկ մեր դեպքում յուրաքանչյուր օր, ժամ, վայրկյան թանկ է: Ուստի հաջողություններով լեցուն աշխատանքային օրերը չկորցնելու համար պետք է աշխատել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.saroyan1/posts/692395357467574?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել