Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է մայիսի վերջին Երուսաղեմ այցելելու մտադրության մասին: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների հետ: Նա կայցելի Ամման, Բեթղեհեմ ու Երուսաղեմ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, Պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն նշել է, որ Հռոմի պապը երկու օրով է գալու. «Դեռ հայտնի չէ՝ մեր վանք կկարողանա այցելել, թե ոչ, բայց վստահաբար հոգևոր պետերը պետք է հանդիպումներ ունենան նրա հետ: Քրիստոնյաների համար կարևոր նշանակություն ունի Հռոմի պապի այցը՝ անկախ նրանից, որ նա կաթոլիկ եկեղեցու Պապ է: Նաև եկեղեցիները հարկ եղած մեծարանքը կներկայացնեն, որովհետև քրիստոնյաների համար Պապի այցելությունն այս երկիր մեծ հույս և քաջալերանք է թե՛ պաղեստինյան իշխանությունների, և թե՛ Իսրայելի համար»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել