Մայլի Սայրուս .... ահա թե ում շնորհավորանքներից ենք այսքան հրճված:  Մայլի Սայրուսը շնորհավորել է հայերի Ս. ծննդյան տոնը .... երեկվանից հայկական համացանցային տիրույթն ու հատկապես ֆեյսբուքահայությունը վիրտուալ օրգազմ են ապրում՝ հորթի հրճվանքով հրճվելով այս աննախադեպ լուրից: Առնվազն ծիծաղելի է՝ ամերիկյան աստղաբույլում ամենասկանդալայինի անունը հանած այս աստղի շնորհավորանքն ինչո՞ւ է այդքան կարևորվել մեր սեռաքաղց ու սեքսակարոտ հասարակության համար: Որպես հիշեցում .... այս աստղը հեղինակել է մի քանի պոռնո ֆոտոշարքեր, սեփական քսանմեկամյակի տոնակատարությունն իրականացրել է սադո-մազո-սեքս-փարթիի ոճով և նաև ստացել է պոռնո ֆիլմում նկարահանվելու առաջարկ ... ու դեռ պարզ չի, թե առաջարկը կընդունվի, թե կհանվի, հատկապես, որ առաջարկի գինը մեկ միլիոն դոլար է, և քննադատներն էլ են նույն խորհուրդը տալիս սկանդալային երգչուհուն ուժերը փորձել պոռնո-ինդուստրիայի մեջ: Դե կարծում եմ՝ սա բավական դրական համբավ է, որ ուրախությունից թռչկոտենք ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել