Իմաստուն Ուդդալական ուսուցանում էր իր որդի Սվետակետուին տեսնել մեկը բազմության մեջ: 
Դրա մասին  մի  շարք առակներ կան՝ մասնավորապես այս մեկը:

Մի օր նա ասաց որդուն.
- Այս աղը ջրի մեջ գցիր և առավոտյան վերադարձրու ինձ:
Տղան կատարեց հոր ասածը և մյուս օրը հայրն ասաց.
- Բեր ինձ աղը, որ երեկ գցեցիր ջրի մեջ:
- Ես չեմ կարողանում այն գտնել, - ասաց տղան, - Այն անհետացել է:
- Փորձիր ջուրն անոթի այս կողմից, - ասաց Ուդդալական, - Այն ի՞նչ համ ունի:
- Աղի:
- Իսկ ա՞յս կողմից: Ինչի՞ է նման:
- Աղի է:
- Հիմա խմիր մյուս կողմից: Ինչի՞ է նման:
Տղան փորձեց և տեսավ, որ ջրի գոլորշիանալուց հետո աղը կրկին հայտնվեց: Այնժամ Ուդդալական ասաց.
- Դու չես կարող ընկալել Աստծուն այստեղ, որդիս, բայց փաստ է, որ Նա այստեղ է: 
Նրանք, ովքեր լուսավորում են փնտրում, ձախողվում են, քանզի նրանք չեն հասկանում, որ փնտրվող բանը հենց փնտրողն է: Աստված գեղեցկության նման է՝ կա յուրաքանչյուրիս մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել