20-րդ դարի հայտնի մտածողներից մեկը ժամանակին ասում էր, թե ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ, ՄԱՐԴԻԿ ԷԼ ԿԱՆ, ՈՐ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ: Առաջին կատեգորիայի մարդկանց շարքին են պատկանում նրանք, ովքեր իրենց կյանքի օրոք գնահատված լինելու բախտին չեն արժանանում և իրենց «գոյության արժեքը» մարդիկ հասկանում են միայն հետմահու (շատ առումներով սա նման է «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակին): 2-րդ կատեգորիայի մարդկանց շարքին են պատկանում նրանք, ովքեր իրենց կյանքն ապրում են այսպահականությամբ, մասնակցում են սեփական ստեղծագործական կարողությունների ամենօրյա թաղման ծեսին, ունեն սպառողի հոգեբանություն և իրենց կյանքի ընթացքում լույս աշխարհ չեն բերում իրենց անհատականությունը, իրենց ստեղծագործ ես-ը: Ուստի՝ ապրում և մահանում են դեռ չծնված: 

Ցավոք, մերօրյա աշխարհում 1-ին և 2-րդ կատեգորիայի մարդկանց քանակական հարաբերակցությունը գնալով փոխվում է: Գնալով սակավաթիվ են դառնում մահվանից հետո ծնվողները, մինչդեռ երկրաչափական պրոգրեսիայով ավելանում են ծնունդ չտեսած մահկանացուները: Սրա պատճաներից թերևս մեկն էլ այն է, որ մերօրյա աշխարհն առաջնորդվում է ոչ թե ՄԱՐԴՈՒ ԿՈՉՄԱՆ, այլ բացառապես իրավունքների բարձրաձայնման տրամաբանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել