Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարման կուլտուրայով: Նրանց խոր երաժշտականության և ոճի նուրբ զգացողության շնորհիվ Եռյակն այսօր հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հատկանշական է, որ Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ՝ վարպետության դասեր անցկացնելով ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ: Եռյակի վիրտուոզ երաժիշտների, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովի հետ մեկտեղ համերգին մասնակցին նաև Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի սաները:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի շրջանակներում Կոնվերս Բանկը հովանավորում էր Եռյակի կողմից ստեղծված Հիմնադրամի աշխատանքները: “Կոնվերս Բանկն իր հիմնական ծառայությունների հետ մեկտեղ հաճախորդներին մշտապես առաջարկում է շփման նորանոր եզրեր՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև այլ ոլորտներում: 2014 թվականին կրթական և մշակութային ծրագրերը կմնան մեր ուշադրության կենտրոնում”, - իր խոսքում նշեց Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել