Երբ կարդացի Շուշան Պետրոսյանի վթարի ենթարկվելու մասին լուրը` իր մանրամասնություններով, մի պահ մտածեցի` այս է հա կսկսվի «գազանների խրախճանքը» .... չէի սխալվել. տեսեք` ինչ է կատարվում ֆեյսբուքահայության մոտ... ինչ մեկնաբանություններ, ինչպիսի գրառումներ ... ակամա մտածում ես` այս ժողովուրդն ե՞րբ հասցրեց դառնալ մարդակեր, նույնիսկ ոչ մարդասպան, ու արյան ու մահվան այսքան կարոտ, այս երբ այսքան չարացավ, որ պատրաստ է նույնիսկ մարդու ցավը դարձնել շահարկման, առուծախի առարկա, կամ ինքնահաստատվել մարդկային դժբախտության վրա: Նվազագույնն անամոթություն է, չասելու համար անբարոյականություն, նման դրսևորումները. մի՞թե այլևս չի մնացել կարեկցանք ասվածը ժամանակակից հայի մոտ: Մինչ նման ցինիզմով ու անխղճությամբ հերթական «գլուխգործոցը գրելն» ու սեփական հոգու չարությունը պարպելը մի պահ Ձեզ պատկերացրեք Շուշանի, Շուշանի ընտանիքի անդամների տեղում, գոնե փորձեք հասկանալ, որ գուցե ձեր գրածը կարդան նրա որդիները .... գոնե պատկերացրեք այն ցավի աստիճանը, որը դուք կարող եք պատճառել ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել