dubaitour (1)Maxinfo.am-ը գրում է.

Դուբայի ամանորյա շոուն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ հրավառություն, գրում է rosbalt.ru-ն: Ամանորյա շոուն կսկսվելի Նոր տարվա գիշերը` դեկտեմբերի 31-ին և կհեռարձակվի աշխարհի բազմաթիվ երկրներում: Հրավառություն է անցկացվելու Դուբայի տեսարժան վայրերի մոտակայքում՝ աշխարհի ամենաբարձր երկնաքեր «Բուրջ Խալիֆա» աշտարակի, «Palm Jumeirah» արհեստական կղզու, «Բուրջ ալ Արաբ» և «Ատլանտիս» հյուրանոցների մոտ: Շոուն կսկսվի 6-րոպեանոց հրավառությամբ՝  The World արշիպելագում, որը կձգվի 10 կմ և բաղկացած կլինի 450 000 գունագեղ բռնկումներից, որոնք կընթանան երաժշտության ուղեկցությամբ: Քաղաքի մյուս շրջանների բնակիչները հրավառությունը կարող են տեսնել «Burj Khalifa» աշտարակից: Նոր տարվա գիշերը Դուբայի մյուս շրջաններւոմ կանցկացվեն լազերային շոուներ, որտեղ կօգտագործվեն նաև երկնաքերեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել