ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:  

Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 - ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել