Ադրբեջան, նավթ, Իլհամ ԱլիևԿարդացի «Գազազած» պայմանագրի ինձ հուզող կետը:
Ուրեմն այդ համաձայնագրի հոդված 7-ը սահմանափակում է ՀՀ Սահմանադրության Հոդված 62-ը՝ Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:
Մասնավորապես՝ ... մինչև 2043 թվականը ԱԺ-ի օրենսդիր իշխանությունը չի տարածվելու «ՀայՌուսգազարդ»-ի վրա ...: Եվ, քանի որ համաձայն Սահմանադրության հոդված 5-ի՝ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա, ապա խախտվում է նաև պետական իշխանության այս սկզբունքը: Այսինքն, օրենսդիրը զրկվում է իր իշխանությունից «ՀայՌուսգազարդ»-ի հանդեպ: 
Ու Սահմանադրական դատարանը սրան դրական եզրակացությո՞ւն է տվել: Ա՜խր խախտված է Սահմանադրության հիմքերի հիմքը:
Հ.Գ.
Կարող եմ շարունակել թերությունների շարքը: Հատկապես նկատի ունեմ բանակցային թերությունները, այնպիսի թերություններ, որոնք ոչ միայն մեր, այլ նաև ռուսների մտահոգությունները հանգիստ կփարատեին: Սա անորակ բանակցությունների արդյունքում ծնված փաստաթուղթ է, որտեղ ավելի շատ խնդիրներ կան, քան գազի սակագինն է: ՀՀԿ-ն այս պարագայում իրոք կարող է դադար առնել ու վերաբանակցել փաստաթուղթը: Ի դեպ, այնպես, որ ռուսներն էլ չեն դժգոհի: Այլապես այս խարանը հավերժ կմնա նրանց ճակատին: ՀԱՎԵՐԺ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել