(շարունակություն)

1.ՌԱՅԹՈՖԻԼԻԱ (rights - իրավունք բառից): Այս հիվանդությամբ տառապողներին բնորոշ է մեսսիական գիտակցությունը: Նրանք խորապես հավատացած են իրենց բացառիկ և աստվածատուր առաքելությանն՝ ի դեմս ճնշված ու իրավազրկված մարդկանց պաշտպանության: Սակայն ռայթոֆիլները մարդու իրավունքների համար պայքարում են այն դեպքում, երբ իրենց հոտոտելիքի զգայարանով արձանագրում են քաղաքական նպատակահարմարության «անուշաբույրը»: Այս հիվանդության արմատները գալիս են դեռ հեռավոր պատմական անցյալից: Դասական ռայթոֆիլ է հանրահայտ Ռոբին Հուդը, ով իր կյանքի ընթացքում պայքարում էր աղքատների իրավունքների համար՝ երբեմն ոտնահարելով հարուստների իրավունքները: Բայց, ի տարբերություն Ռոբին Հուդի, մերօրյա ռայթոֆիլները պայքարում են ոչ թե նետ ու աղեղով, այլ «լեզու» կոչվող աշխատանքային գործիքով, քանի որ ոչ այքան գործում են, որքան խոսում: 


2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱՖՈԲԻԱ- (քաղաքական վախը կուսության հանդեպ): Այս հիվանդությունն ունի հայկական ծագում և հեղինակային իրավունքները պատկանում են Ա.Զ.-ին: Հիվանդության աշխարհագրությունն առայժմ սահմանափակվում է միայն Հայաստանում: Քաղաքական կուսաֆոբների համար արդյունավետ քաղաքական պայքարի հիմնական գրավականը նախաքաղաքական սեռական ազատությունն է: Քաղաքական կուսաֆոբիայի հիմնական ախտանիշներն են ԱՓՍՈՍԱՆՔԸ բարոյական անցյալի, ՍԵՐԸ՝ անբարոյական ներկայի և ՀԱՎԱՏԸ կենդանական ապագայի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել